06/08/2020 14:56
Կիպրոսը Բեյրութում պայթյունի հետ կապված ռուսաստանցու է որոնում
Կիպրոսի անվտանգության ծառայությունները՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետաքննության շրջանակներում, հետախուզում են հայտարարել ռուսաստանցի գործարարի նկատմամբ: Այս մասին հայտնում է հունական «Պրոտո թեման»:
Ըստ պարբերականի՝ 2014 թվականին լիբանանյան իշխանությունները ձերբակալել են Իգոր Գրեչուշկինի նավը և առգրավել 2750 տոննա ամոնիումի նիտրատ: Բեռը տեղափոխվել է նավահանգստի պահեստ, որտեղ գտնվում էր մինչև աղետալի պայթյունը:
«Կիպրոսի իշխանությունները մոբիլիզացվել են և փնտրում են այս պատմության սկզբնակետերը: Ռուսաստանի քաղաքացի Իգոր Գրեչուշկինը, որը կարող է լինել Կիպրոսում, հետախուզվում է անվտանգության ծառայությունների կողմից», - գրում է թերթը:
Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստի մոտակայքում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Երկրի ՆԳՆ-ն կարծում է, որ պատճառը եղել է 2750 տոննա ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահպանումը:
Զոհվել է 137 մարդ, մոտ 5 հազարը վիրավորվել է: