06/08/2020 16:50
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ֆրանսիացի ճարտարապետ է զոհվել, Ֆրանսիայի ևս 24 քաղաքացի վնասվածքներ է ստացել
Ֆրանսիացի ճարտարապետ Ժան-Մարկ Բոնֆիսը օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհ է դարձել: Այս մասին հաղորդում է «Ֆրանս Ինֆո» ռադիոկայանը՝ հղում անելով Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղար Ժան-Բապտիստ Լեմուանին:
Նշվում է, որ դեպքի ժամանակ վիրավորվել է Ֆրանսիայի ևս 24 քաղաքացի, որոնք Լիբանանի մայրաքաղաքում էին:
Նրանցից երեքը լուրջ վնասվածքներ են ստացել:
Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստի մոտակայքում հզոր պայթյուն է տեղի ունեցել:
Երկրի Ներքին գործերի նախարարությունը կարծում է, որ պատճառը եղել է 2750 տոննա ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահպանումը: