06/08/2020 10:49
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 233 նոր դեպք, մահացել է 2 մարդ
Հայաստանում օգոստոսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 39 819 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 233-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 31 556 (+706) մարդ, այս պահին բուժվում է 7263-ը (-475):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1000 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 772 (+2), այլ պատճառներով՝ 228 (+0):
Մեկ օրում մահացել է 2 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 82 (կին) և 62 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։