06/08/2020 15:33
Արտոնություն՝ «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ին. կստեղծվի 37 նոր աշխատատեղ
Կառավարության որոշմամբ՝ «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ԱԱՀ վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու և մաքսատուրքից ազատելու արտոնություններից:
Ընկերությունը զբաղվում է գինու և կոնյակի արտադրությամբ ք․ Իջևանում։
Ծրագրի շրջանակում նախատեսում է ներմուծել պահամաններ՝ գինու և կոնյակի պահպանման համար։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր 201․7 մլն դրամի չափով ներդրում ցանկում ներկայացված պահամանների ձեռքբերման համար։
Արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 37 նոր աշխատատեղ` 140 հազար դրամ միջին աշխատավարձով: