07/08/2020 14:37
Չէի կարող չգնալ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին, որովհետև թաքցնելու ոչինչ չունեմ. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)
Ճշմարտությունը հետևյալն է. 2016 թվականի ապրիլին մեր ագրեսիվ հարևանը հարձակվեց մեզ վրա և պարտվեց, ֆեյսբուքյան տեսաուղերձում Ապրիլյան պատերազմի մասին խոսելիս ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«1994 թվականից ի վեր՝ սրանք ամենալայնամասշտաբ ռազական գործողություններն էին, որի ընթացքում հակառակորդը կիրառեց իր զինանոցում եղած գրեթե բոլոր զինատեսակները: Բայց մեր բանակը շատ արագ անցավ պաշտպանության և այնպիսի ուժեղ հարված տվեց, որ թշնամին ընկրկեց: Նրանք կրեցին մեծ կորուստներ, նրանց ծրագրերը ձախողվեցին, և այսպիսի դեպքերում բանակը միայն արժանի է գովասանքի, այլ ոչ թե մեղադրանքի, նույնիսկ՝ քննադատության», - ասել է ՀՀ երրորդ նախագահը:
Հարցին՝ արդյոք ապրիլյան քննիչ հանձնաժողովի նպատակը քաղաքական չէր, և ինչո՞ւ որոշեց գնալ նիստին, Սերժ Սարգսյանը պատասխանել է.
«Ինձ հրավիրեցին հանձնաժողովի նիսիտի: Ես չէի կարող չգնալ, որովհետև թաքցնելու բացարձակապես ոչիչ չունեմ: Նույնիսկ եթե հանձնաժողովականների մասով մտահոգությունները տեղին էին, այո՛, ես պարտավոր էի գնալ, ասել ողջ ճշմարտությունը, և դա պետք է արձանագրվեր:
Վերջնական եզրակացությունը կանենք, երբ քննիչ հանձնաժողովն իր զեկույցը կուղարկի ԱԺ: Ճշմարտությունն ու ողջամտությունը պետք է որ վեր լինեն ամեն ինչից»: