07/08/2020 20:00
Facebook-ն աշխատակիցներին թույլ է տվել հեռավար աշխատել ևս մեկ տարի
Facebook-ն իր աշխատակիցներին թույլ է տվել աշխատել հեռավար մինչև 2021 թվականի հուլիսը՝ համավարակի պատճառով: Այդ մասին հաղորդել է CNN- ը ուրբաթ՝ օգոստոսի 7-ին:
«Հիմք ընդունելով կառավարության առողջապահության ոլորտի փորձագետների ցուցումները և ընկերության ներսում խորհրդակցելուց հետո մենք որոշել ենք թույլ տալ, որ մեր աշխատակիցները հեռակա աշխատեն մինչև 2021 թվականի հուլիսը», - հայտնել է Facebook-ի ներկայացուցիչ Նեկա Նորվիլը:
Նորվիլը հավելել է, որ ընկերությունը աշխատողներին կտրամադրի 1000 ԱՄՆ դոլար՝ տանն աշխատելու համար անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու նպատակով: