07/08/2020 15:25
Իսրայելում հյուսիսում տագնապի ազդանշանը կեղծ էր
Իսրայելի Պաշտպանության ուժերը հայտնել են, որ երկրի հյուսիսում հնչած օդային տագնապի ազանշանը կեղծ էր:
«Ինչ վերաբերում է Գալիլեյի երկրամասում ՀՕՊ ազդանշաններին, տեղեկացնում ենք, որ Իսրայելի ուղղությամբ ոչ մի արկ չի արձակվել», - մեջբերում է ТАСС-ը բանակի մամուլի ծառայության հաղորդագրությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ օդային ռմբակոծության ազդանշան է հնչել Իսրայելի հյուսիսում՝ Լիբանանի հետ սահմանին: