07/08/2020 10:05
«Ժողովուրդ». Այս տարվա 6 ամիսներին ծնվածների թիվը պակասել է. ավելացել է մահացածների թիվը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանում այս տարվա վեց ամիսներին ծնվածների թիվը պակասել է: Ըստ այդմ՝ անցած տարվա հունվար-հունիսին արձանագրվել է 15 հազար 893 ծնված: Նշենք, որ 2018 թվականից սկսած՝ ՀՀ-ում ծնվածների թվի նվազման միտումը շարունակվել է. 2018 թվականի հունվար-հունիսին ծնվածների թիվը կազմել է 16 հազար 261, 2019-ի հունվար-հունիսին` 16 հազար 21, իսկ, ահա, այս տարվա վեց ամիսներին` 15 հազար 893:
Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ այս տարվա հունվար-հունիսին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 1 դեպք:
Սրան զուգահեռ նկատենք, որ մահացածների թիվն է ավելացել: Պաշտոնապես նույն ժամանակաշրջանում արձանագրվել է մահացության 14 հազար 417 դեպք:
Նկատենք, որ նախորդ տարվա հունվար-հունիսին մահացածների թիվը կազմել է 13 հազար 724, իսկ 2018-ին արձանագրվել է մահվան 13 հազար 218 դեպք: Մյուս կողմից՝ հանրապետությունում 2020 թ. հունվար-հունիսին գրանցված 1000 ամուսնություններից արձանագրվել է ամուսնալուծության 284 դեպք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արձանագրված 242 դեպքի համեմատ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: