07/08/2020 12:37
Հակակառավարական ցույցեր՝ Լիբանանի մայրաքաղաքում (Տեսանյութ)
Բազմաթիվ զոհերի և վիրավորների պատճառ դարձած Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթունից հետո Կառավարության հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր են սկսվել Լիբանանի մայրաքաղաքում: Այդ մասին հայտնել է լիբանանյան ազգային «National News Agency» լրատվական գործակալությունը (NNA):
Նշվում է, որ ցուցարարները կատարել են հրկիզումներ, ներխուժել խանութներ և քարեր նետել իրավապահների վրա: Ոստիկանները ստիպված են եղել օգտագործել արցունքաբեր գազ:
Իշխանությունները քննում են պայթյունի պատճառներն ու հանգամանքները: NNA-ի փոխանցմամբ՝ դատավոր Ֆակի Աքիքին հայտարարել է, որ գործի շրջանակում ձերբակալվել է 16 անձ, որոնք կարող են պատասխանատու լինել կատարվածի համար: