07/08/2020 15:45
Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ու կալանավորելու միջնորդություն ներկայացվել
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել։
«Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով ու կալանավորելու միջնորդություն ներկայացվել», - Aysor.am-ին ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Հատուկ քննչական ծառայությունը երեկ Ռոբերտ Նազարյանի ձերբակալության վերաբերյալ հայտարարություն էր տարածել։