07/08/2020 17:10
ԱՄՆ-ը Թայվանին հետախուզական անօդաչուներ է մատակարարելու
Միացյալ Նահանգները պատրաստվում է Թայվանին մատակարարել առնվազն չորս մեծ հեռվության SeaGuardian միջին բարձրության հետախուզական անօդաչու թռչող ապարատ՝ ծովի մակերևույթի հսկման համար:
Ինչպես հաղորդել է Reuters-ը՝ ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտն արդեն հավանություն է տվել գործարքին: Ներկայումս Վաշինգտոնը և Թայբեյը բանակցություններ են վարում դրանց հանդերձման համար զինամթերքի անվանացուցակի շուրջ:
SeaGuardian անօդաչուներն ամերիկյան Predator բազմանպատակային համալիրի տարբերկաներից մեկն են, դրանք կարող են օդում գտնվել 48 ժամ և կատարել ավելի քան 11 հազար կիլոմետր հեռվությամբ թռիչքներ: Այժմ Թայվանի ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ գտնվող անօդաչուներն ունեն մոտ 200 կիլոմետր հեռվորություն:
ԱՄՆ-ը պահպանում է Թայվանին արդի սպառազինությունների գլխավոր մատակարարի դերը: Հուլիսին Պետդեպարտամենտը հավանություն է տվել Թայվանին Patriot PAC-3 համակարգերի արդիականացման համար սարքավորանքի հնարավոր վաճաքին, գործարքի ընդհանուր գումարը գնահատվում է 620 միլիոն դոլար: 2019 թվականին ԱՄՆ-ում հավանության է արժանացել Թայվեյին գրեթե 2 միլիարդ դոլար գումարի М1А2 Abrams տանկերի պոտենցիալ վաճառքը: