07/08/2020 13:10
Թրամփը հրամանագիր է ստորագրել ընդդեմ TikTok-ի և WeChat-ի «սպառնալիքների»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել «TikTok-ի սպառնալիքի դեմ պայքարի մասին», նաև նման հրաման է ստորագրվել՝ չինական WeChat բջջային հավելվածի «սպառնալիքի» դեմ պայքարի համար: Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը:
Հրամանագրերն ուժի մեջ են մտնում ստորագրումից 45 օր հետո: Դրանք արգելում են ցանկացած գործարք «ByteDance» և «Tencent» սեփականտեր-ընկերությունների, գրում է РИА Новости-ն:
Որոշումներում TikTok-ը և WeChat-ը ճանաչվում են որպես սպառնալիք ԱՄՆ-ի ազգային անվտանգության, տնտեսության և քաղաքականության համար:
Նշվում է, որ ծրագրերը հավաքում են օգտատերերի մասին տեղեկություններ, ներառյալ՝ գտնվելու վայրի մասին տվյալներն ու որոնման պատմությունը:
«Դա փաստացի հնարավորություն է տալիս Չինաստանին հետևել դաշնային և պայմանագրային աշխատողներին, իմանալ նրանց գտնվելու վայրը, շանտաժի համար ստեղծել անձնական տեղեկատվության փաստաթղթեր և իրականացնել արդյունաբերական լրտեսություն», - ասվում է հրամանագրում: