07/08/2020 15:08
Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 119 մարդ է մահացել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 119 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 14 725 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 5241 նոր դեպք: Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 877 135 դեպք: Մեկ օրում ապաքինվել է 7235 մարդ, ընդհանուր առմամբ, 683 592 պացիենտ: