09/08/2020 10:58
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 225 նոր դեպք, մահացել է 6 մարդ
Հայաստանում օգոստոսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 40 410 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 225-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 32 520 (+125) մարդ, այս պահին բուժվում է 6871 (+94):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1019 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 791 (+6), այլ պատճառներով՝ 228 (+0):
Մեկ օրում մահացել է 6 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 54 (կին), 80 (կին), 70 (տղամարդ), 68 (տղամարդ), 89 (տղամարդ) և 59 (տղամարդ) տարեկան։
Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։