10/08/2020 11:15
Աշխարհում COVID-19-ի դրական դրական պատասխանով թեստերի քանակը գերազանցել է 20 միլիոնը
Կորոնավիրուսային պանդեմիայի ընթացքում ավելի քան 20 միլիոն մարդ ամբողջ աշխարհում թեստի դրական պատասխան է ստացել: Այդ մասին վկայում են Worldometers պորտալի տվյալները:
Միևնույն ժամանակ, վարակից ապաքինվել է 12 897 813 պացիենտ, մոտ 734 հազար մարդ դարձել է COVID-19-ի զոհ:
Հիվանդության ակտիվ դեպքերի թիվը 6 391 228 է, 64 666 մարդ ծանր վիճակում է:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է պանդեմիա: