10/08/2020 21:19
Էրդողանը հետևում է իսլամականացման օրակարգին և դա վնաս է հասցնում մեր հարաբերություններին․ Բոլթոն
Թուրքերը շահել են Թրամփ-Էրդողան հարաբերություններից, «Արմնյուզ»-ի եթերում ասաց Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։
«Թուրքիայի Ս 400-ների գնումը Ռուսաստանից, ըստ մեր օրենքի, պետք է բերեր պատժամիջոցների կիրառման։ Պարզպես անհամտեղելի է ՆԱՏՕ դաշնակցի համար գնել ռուսական օդային պաշտպանության համակարգեր։ Դրանք ՆԱՏՕ-ում գործող ոչ մի բանի հետ համատեղելի չեն», - ասաց նա։
Բոլթոնը նկատեց, որ Էրդողանի օրոք Թուրքիան չի գործում այնպես, ինչպես պիտի գործի ՆԱՏՕ-ի դաշնակիցը։ Նա ընդգծեց, որ Էրդողանն ունի իր օրակարգը։ Բոլթոնն անդրադարձավ նաև Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հարցին:
«Էրդողանը հետևում է իսլամականացման օրակարգին և դա վնաս է հասցնում մեր հարաբերություններին։ Ես դրա վերջը չեմ տեսնում»։