10/08/2020 10:34
Լուկաշենկոն ընտրությունների նախնական արդյունքներով հավաքել է 80.23%
Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախնական արդյունքներով հավաքել է ձայների 80.23%-ը, հայտարարել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Լիդիա Երմոշինան:
«Նրա օգտին քվեարկել է 4 միլիոն 652 հազար մարդ», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ:
Ընտրատեղամասեր է եկել 5790 մարդ, մասնակցությունը կազմել է 84.23%, հավելել է ԿԸՀ ղեկավարը:
Ընտրությունները տեղի են ունեցել մեկ օր առաջ:
Երկրորդ տեղում է Սվետլանա Տխանովսկայան, նա հավաքել է 9,9% ձայն:
Մինսկում և բելառուսական այլ քաղաքներում իրավիճակը շարունակում է մնալ լարված. ընտրություններից դժգոհ քաղաքացիները դուրս են եկել փողոց, իսկ անվտանգության ուժերը ամբոխը ցրելու համար օգտագործել է լուսային նռնակներ և արցունքաբեր գազ: