10/08/2020 21:36
Մարդիկ չպետք հավատան նրան, որ Սորոսն ԱՄՆ պաշտոնական քաղաքականությունն է ներկայացնում․ Բոլթոն
Սորոսը գործում է իր անունից, ԱՄՆ անունից չի գործում, «Արմնյուզ»-ի եթերում ասաց Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։
«Այն կազմակերպությունները, որոնց նա ֆինանսավորում է, պատասխանատու են իրենց ղեկավարությանը։ ԱՄՆ կառավարությունից հրամաններ չեն ստանում, դա հաստատ է։ Մարդիկ չպետք հավատան նրան, որ Սորոսն ԱՄՆ պաշտոնական քաղաքականությունն է ներկայացնում։ Այս հարցի շուրջ նաև ԱՄՆ-ում շատ բանավեճեր կան», - ասաց նա՝ ավելացնելով.
«Մարդիկ կարող են Սորոսի կազմակերպությանը վերաբերվել այնպես, ինչպես ցանկանում են, բայց այն ԱՄՆ կառավարությունից չի ստացել որևէ թույլտվություն և լեգիտիմություն»։