10/08/2020 13:26
Լուկաշենկոն հայտարարել է, որ քաղաքականության առաջնահերթությունը պետք է լինեն մարդիկ
Ընտրություններից հետո առաջին հայտարարությունն է արել բելառուսցի քաղաքական գործիչ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Պետք է լինի միայն մեկ քաղաքականություն՝ մարդիկ», - ասել է Լուկաշենկոն՝ «Բելառուսի ազգային կենսատեխնոլոգիական կորպորացիա» ՓԲԸ կատարած այցի ընթացքում, նրա խոսքերը մեջբերում է «ԲելՏԱ»-ն:
Նախագահի ընտրությունները Բելառուսում կայացել են օգոստոսի 9-ին: Ըստ նախնական արդյունքների՝ պետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,23% -ը: