10/08/2020 13:57
ԱՊՀ դիտորդները հայտարարել են, որ Բելառուսում ընտրությունները համապատասխանել են երկրի օրենսդրությանը
Նախագահի ընտրությունները Բելառուսում անցկացվել են կանոնակարգված և օրենքին համապատասխան: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Գործադիր կոմիտեի նախագահ - ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, որը ներառված է դիտորդական առաքելության կազմում:
«Ընտրություններն անցել են կանոնակարգված և Բելառուսի օրենսդրությանը համապատասխան», - ասել է նա:
Լեբեդևը նաև նշել է, որ ԱՊՀ դիտորդական առաքելությունը չի գտել որևէ փաստ, որը կասկածի տակ է դնում Բելառուսում ընտրությունների օրինականությունը:
«ԱՊՀ դիտորդական առաքելությունը չի գտել որևէ փաստ, որը կասկածի տակ է դնում Բելառուսում անցկացվող ընտրությունների օրինականությունը», - հայտարարել է նա:
Ըստ նրա, ընտրությունները «բաց էին, մրցակցային և ապահովում էին քաղաքացիների կամքի արտահայտությունը»: