10/08/2020 14:12
Ռուս փրկարարները Բեյրութում փլատակների տակից դուրս են բերել ութ զոհի դի
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո փլատակներից դուրս են բերել ութ զոհ դի: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ ռուս փրկարարների և կինոլոգիական ծառայություններն ուսումնասիրել են 3100 քառ. մետր տարածքը:
Բացի այդ, 6800 քառ. մետր տարածքն ուսումնասիրվել է անօդաչու սարքեր օգտագործելու միջոցով:
Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Ողբերգության հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 5 հազարը: