10/08/2020 10:48
Մինսկում բողոքի ցույցերի ժամանակ մարդ է զոհվել
«Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի ներկայացուցիչ Վալենտին Ստեֆանովիչը հայտարարել է, որ Մինսկում բողոքի ցույցերի ընթացքում մեկ մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
«Այո, տեղեկություններ կան մեկ զոհի մասին: Դա տեղի է ունեցել ցուցարարների վրա հատուկ փոխադրամիջոցով վրաերթի արդյունքում », - ասել է նա:
Իրավապաշտպանը հավելել է, որ տղամարդը մահացել է գլխի վնասվածքի հետևանքով: Եվս երեք մարդ ծանր վիրավորվել են:
Մահացածի մասին պաշտոնական տվյալներ Բելառուսի իրավապահները չեն տրամադրել:
Օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվել է նախագահի ընտրություն: Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախնական տվյալներով հավաքել է ձայների 80.23%-ը: