10/08/2020 22:25
Մինսկում ցույցերը ցրելու ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել. լրագրող է վիրավորվել
Մինսկում բողոքի ցույցերի ցրման ժամանակ կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով «Наша Нiва» պորտալի կին լրագրողը ոտքի շրջանում հրազենաին վիրավորում է ստացել, հայտնում է հրատարակությանը Telegram ալիքը:
Դեպքը տեղի է ունեցել Կալվարսկայա փողոցում: Թղթակցին հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության մեքենայով: Խակի գույնի համազգեստով մարդիկ կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ: Այնուհետև ցուցարարների դեմ գազ է օգտագործվել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անվտանգության ուժերը բողոքի ակցիաները ցրելու համար օգտագործում են լուսաձայնային նռնակներ: Ձերբակալություններ են տեղի ունենում Բելառուսի մայրաքաղաքում, ինչպես նաև Բրեստում և Գրոդնոյում: Մինսկի կենտրոնում նաև նկատել են ինքնաձիգերով անձանց:
Արդեն երկրորդ օրն է, ինչ Բելառուսում տեղի են ունենում զանգվածային բողոքի ցույցեր անցած նախագահի ընտրությունների կապակցությամբ, որոնց ժամանակ պետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ պաշտոնական տվյալների, հավաքել է ձայների ավելի քան 80 տոկոսը: Ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների: Վիրավորվել են տասնյակ մարդիկ, երեք հազար մարդ ձերբակալվել է, հարուցվել է ավելի քան 20 քրեական գործ: