10/08/2020 10:04
Բելառուսցի իրավապաշտպանները հայտնել են 80 մարդու ձերբակալության մասին
Բելառուսցի իրավապաշտպանները հայտնել են, որ Բելառուսում օգոստոսի 8-9-ը ձերբակալվել է 80 մարդ:
«Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի կայքում ցետեղված է Մինսկում ձերբակալված 80 անձի ազգանուն: Նրանց թվում են ընտրատեղամասերում դիտորդները, ակտիվիստները, նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի շտաբի անդամները, «Дожд» հեռուստաալիքի լրագրողները:
Նախագահի ընտրությունները Բելառուսում անցկացվել են օգոստոսի 9-ին: Մինսկում ընտրատեղամասերի փակվելուց հետո սկսվել են անկարգություններ, որոնք տևել են մինչև առավոտ, կան ձերբակալվածներ: Ցուցարարներին ցրելու համար իրավապահ ուժերը կիրառել են լուսային նռնակներ, ջրցան մեքենաներ և, ըստ որոշ տեղեկությունների, ռետինե փամփուշտներ: Բելառուսի Ներքին գործերի նախարարությունը դեռ չի հաղորդել ձերբակալվածների թիվը:
Ներկայումս քաղաքում իրավիճակը հանգիստ է: