10/08/2020 14:24
Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 70 մարդ է մահացել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 70 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 15 001 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 5118 նոր դեպք: Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 892 654 դեպք: Մեկ օրում ապաքինվել է 3259 մարդ՝ ընդհանուր առմամբ, 696 681 պացիենտ: