10/08/2020 18:08
Օգոստոսի 1-10-ն ԱԻՆ-ը կատարել է 11 237 վարակազերծում
ԱԻՆ ստորաբաժանումները շարունակում են իրականացնել Covid-19 նոր համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումները. իրականացվում է ամենօրյա վարակազերծում հանրապետության ողջ տարածքում:
Օգոստոսի 1-10-ը փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 11 237 վարակազերծում, որից 7827-ը՝ մարզերում, 3410-ը՝ Երևանում։
ԱԻ նախարարությունն աջակցում է բոլոր համայնքներին, որոնք դիմում են ախտահանման խնդրանքով։
Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։