10/08/2020 19:39
«Մեր բարի, քնքուշ, պրպտող ու հոգատար աղջիկ». Արմեն Մարությանի՝ ավտովթարի հետևանքով մահացած դուստրը խմբավար էր
Վաղ առավոտից համացանցում բազմաթիվ ցավակցական գրառումներ են հրապարակվում՝ ուղղված օգոստոսի 9-ին ավտովթարի հետևանքով կյանքից հեռացած երիտասարդ ընտանիքին: Ընտանիքի մայրը 37-ամյա Թամարա Մարությանն է՝ դերասաններ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի կրտսեր դուստրը, ով աշխատում էր Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցում՝ որպես խմբավար:
«Մեր բարի, քնքուշ, իմ կիրթ ու ստեղծագործ, պրպտող ու հոգատար աղջիկ... Տոմ ջան, քո պուպուշ ընտանիքով միասին պիտի հրեշտակներ դառնայիք: Լույսերի մեջ տեղափոխվեք (Երանի էդքան ֆանտաստիկ, հետաքրքիր ու հիշվող ակնթարթներ ապրած չլինեի կողքիդ)», - ֆեյսբուքի իր էջում գրել է Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Նաիրա Դիվանյանը՝ կից հրապարակելով գործընկերուհու աշխատանքային լուսանկարները:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է մի աբողջ ընտանիք:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ մահացածներն են Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստներ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դուստրը, ամուսինն ու երկու որդիները: