10/08/2020 11:01
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 23 նոր դեպք, մահացել է 5 մարդ
Կորոնավիրուսից ապաքինվել է 32 616 (+96) մարդ, այս պահին բուժվում է 6793:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1024 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 796 (+5), այլ պատճառներով՝ 228 (+0):
Մեկ օրում մահացել է 5 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 82 (կին), 73 (կին), 67 (տղամարդ), 85 (կին) և 81 (տղամարդ): Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։