11/08/2020 18:48
Անցած օրվա ընթացքում Բելառուսում ավելի քան 2 հազար մարդ է ձերբակալվել
Անցած օրվա ընթացքում Բելառուսում ավելի քան 2 հազար մարդ է ձերբակալվել, հայտնում է հանրապետության ՆԳՆ-ն:
Ըստ նախարարության՝ օգոստոսի 10-ին ինտերնետային տարբեր ռեսուրսներում կոչեր են հրապարակվել՝ չարտոնված միջոցառումներին մասնակցելու համար, և ՆԳՆ-ն «ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ՝ օրենքը և կարգը պաշտպանելու ու հանրային անվտանգությունն ապահովելու համար»:
«Ընդհանուր առմամբ, ամբողջ երկրում ձերբակալվել է ավելի քան 2 հազար մարդ, այդ թվում ՝ չարտոնված զանգվածային միջոցառումներին մասնակցելու համար», - ասված է ՆԳՆ հայտարարության մեջ: