11/08/2020 17:22
Եվրահանձնաժողովը կասկածում է Բելառուսում կայացած ընտրությունների պաշտոնական արդյունքների վրա
Եվրահանձնաժողովը լուրջ կասկածներ է հայտնել Բելառուսում կայացած նախագահի ընտրությունների պաշտոնական արդյունքների վերաբերյալ՝ հիմնվելով տեղական դիտորդների տվյալների վրա:
«Ցավոք, միջազգային դիտորդների մասնակցության հնարավորություն չկար: Այնուամենայնիվ, ներկա էին տեղական անկախ դիտորդներ: Մեր ստացված տեղեկատվության հիման վրա կան լուրջ կասկածներ ընտրական հանձնաժողովի հայտարարած տվյալների հուսալիության վերաբերյալ», - ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պիտեր Ստանոն՝ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո, որոնցում ըստ պաշտոնական տվյալների հաղթել է պետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն, երկրի մի շարք քաղաքներում տեղի ունեցան զանգվածային բողոքի ցույցեր: