11/08/2020 10:35
Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 20 միլիոնը
Աշխարհում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը գերազանցել է 20 միլիոնը, հայտնում է Ջոնս Հոփկինսի համալսարանը, որն ամփոփում է դաշնային և տեղական իշխանությունների, ինչպես նաև լրատվամիջոցների և այլ բաց աղբյուրների տվյալները:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը հասել է 20 001 019-ի: Համալսարանի տվյալներով՝ մահացել է 733 103 մարդ: Ամբողջ ժամանակահատվածում ապաքինվել է 12 200 847 մարդ:
ԱՄՆ-ն առաջատարն է վարակի դեպքերի թվով, այնտեղ վարակված է արդեն հինգ միլիոնից ավելի մարդ: