11/08/2020 10:59
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 160 նոր դեպք, մահացել է 13 մարդ
Հայաստանում օգոստոսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 40 593 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 160-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 33 157 (+541) մարդ, այս պահին բուժվում է 6399:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1037 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 803 (+7), այլ պատճառներով՝ 234 (+6):
Մեկ օրում մահացել է 13 մարդ:
Կատարվել է 968 թեստավորում։