11/08/2020 13:13
Նարեկ Սամսոնյանին տուգանել են դիմակ չկրելու համար, սակայն ճանապարհային ոստիկանը խոչընդոտել է ավտոմեքենայի ընթացքը՝ թույլ չտալով հեռանալ (Տեսանյութ)
Քիչ առաջ ճանապարհային ոստիկանները դիմակ չկրելու համար կանգնեցրել են «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի ավտոմեքենան, փակել դիմացը՝ թույլ չտալով հեռանալ:
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացնեով միջադեպը՝ Սամսոնյանը նշեց՝ իրեն ապօրինի կանգնեցրած «համազգեստով կուսակցական լեյտենանտները կարող են համակարգի հերն անիծել»:
«Սրա նմանները համակարգի հերն անիծում են: Էս մարդը ոստիկան չի... Նա իր ներկայությամբ խայտառակում համակարգը: Ինձ կանգնեցրեց, ասեց՝ պարետի որոշման հիման վրա է կանգնեցրել: Տեսուչ Հակոբյանն իրեն պահեց շատ լկտի և փոխանակ թույլ տա, որ ավտոմեքենաս հեռանա, ապօրինի կանգնեց դրա դիմաց», - ասաց նա:
Սամսոնյանը միաժամանակ ընգծեց՝ եթե պետք է, կարող են բերման ենթարկել, բայց ոստիկաններն էլ գիտեն՝ իրեն բերման ենթարկելու հիմքեր չկան, սակայն եթե անգամ բերման ենթարկեն, վախենալու ոչինչ չունի:
Սամսոնյանը լեյտենանտի վերադաս մայորին ներկայացրեց իրեն կանգնեցնելու գործողությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։