12/08/2020 12:22
Բելառուսում միլիոն դոլար են հավաքել վնասվածքներ ստացած ակտիվիստների բուժման համար
Նվիրաբերությունների հավաքագրման գումարն ի պաշտպանություն Բելառուսում բողոքի ցույցերի ընթացքում վնասվածքներ ստացածների արդեն հասել է մոտ մեկ միլիոն դոլարի:
Այս մասին հայտնել է ակցիաների համակարգող Ալեքսեյ Լեոնչիկը:
«Միլիոն՝ վիրավորների, ձերբակալվածների և հալածվածների համար: Վաղը մենք արձանագրություն կկազմենք, թե ինչպես ենք տնօրինելու այդ գումարը: Շնորհակալ եմ ձեր աջակցության համար: Սա բացարձակ ռեկորդ է», - ֆեյսբուքյան էջում գրել է նա:
Ըստ DW- ի՝ «BY Help» նախաձեռնությունը սկսել է դրամահավաքը դեռ մի քանի շաբաթ առաջ:
Այն ժամանակ ենթադրվում էր, որ գումարը փոխանցվելու է տուգանքների վճարմանը՝ փողոցային պիկետների ընթացքում ձերբակալվածների համար: