12/08/2020 19:00
Լուկաշենկան նիստ է գումարել «սահմանադրական կարգը պաշտպանելու» հարցով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նիստ է հրավիրել՝ քննարկելու անվտանգության խնդիրները և սահմանադրական կարգի պահպանումը:
«Իրավիճակից պարզ է, որ ներկայումս իշխանությունների առջև ծառացած ամենակարևոր խնդիրն ազգային անվտանգությունն ապահովելն է, սահմանադրական կարգը պաշտպանելն ու կառավարման մարմինների բնականոն գործունեությունն ապահովելը», - ասել է Լուկաշենկան:
Օգոստոսի 10-ին նա Բելառուսում բողոքի ցույցերի ճնշումը որակել է «մեղմ»: