12/08/2020 16:16
Բեյրութում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասնել է 173-ի
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները Բեյրութի նավահանգստի փլատակներից դուրս են բերել ևս երկու մարդու դի, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Լիբանանում Ռուսաստանի ԱԻՆ օպերատիվ շտաբին:
Այսպիսով, ռուս փրկարարների դուրս բերած դիերի ընդհանուր քանակը հասել է 10-ի, իսկ պայթյունի հետևանքով զոհերի թիվը՝ 173-ի:
Օգոստոսի 4-ին Բեյրութ քաղաքի նավահանգստում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել:
Պատահարի հետևանքով վիրավորվել է ավելի քան 5 հազար մարդ, ավելի քան 300 հազարը մնացել են անօթևան:
Լիբանանի վարչապետ Հասան Դիյաբը հայտնել է, որ պայթյունի պատճառ է դարձել 2750 տոննա ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահպանումը: