12/08/2020 17:44
Վերջին մեկ օրվա ընթացքում արձանագրվել է դիմակ չկրելու պատճառով 3800 տուգանքի դեպք. Պարետ
Վերջին մեկ օրվա ընթացքում արձանագրվել է դիմակ չկրելու պատճառով 3800 տուգանքի դեպք, ինչը լավ չէ: Սա նշանակում է, որ շարունակում ենք կանոնները ոչ պատշաճ պահպանել, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը:
Նա միաժամանակ չկարողացավ նշել, թե արտակարգ դրության հայտարարման օրվանից քանի մարդ է տուգանվել դիմակ չկրելու համար:
«Բացառութունները սահմանված են պարետի որոշումներով: Ես արդեն նշեցի, որ որոշ դեպքերում որոշ խմբերի համար դիմակի կրման պայմանը հանվելու է: Մենք դրա մասին առաջիկայում կխոսենք: Ես գիտակցում եմ, որ դիմակ կրելը հաճելի չէ, սակայն պետք է սովորենք սրան, որպեսզի կանխենք վարակի տարածումը: Սա է ճանապարհը», - ասաց Տիգրան Ավինյանը: