12/08/2020 18:02
Մենք գտնում ենք, որ արտակարգ դրությունը երկարացնելու որևէ հիմք չկա. Նաիրա Զոհրաբյան
Մենք գտնում ենք, որ արտակարգ դրությունը երկարացնելու որևէ հիմք չկա և կողմ ենք քվեարկելու քիչ հետո ներկայացվելիք՝ արտակարգ դրությունը չերկարաձգելու նախագծին, ԱԺ հատուկ նիստի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Սահամանփակումների մեղմացումները, որոնց մասին ամբիոնից խոսեց ՀՀ պարետը, հնարավոր էր անել «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում ընդամենը մի քանի փոփոխություն անելով և չերկարացնելով արտակարգ դրությունը», - ասաց պատգամավորը:
Զոհրաբյանի խոսքով՝ արտակարգ դրությունը երկարացնելով՝ կառավարությունը չի լուծում արտագնա աշխատողների հարցը, նրանց զրկում է, օրինակ, Ռուսաստան մեկնելու իրավունքից: