12/08/2020 14:45
Ուղևորահոսքն ապահովելու նպատակով սահմանների բացման վերաբերյալ քննարկումներ ունենք Ռուսաստանի հետ․ Տիգրան Ավինյան
Սահմանների բացման մասով երկխոսություն ունենք Ռուսաստանի Դաշնության հետ, ԱԺ-ում ասաց պարետ Տիգրան Ավինյանը։
«Այս պահին ուղևորահոսքն ապահովելու նպատակով սահմանների բացման վերաբերյալ քննարկումներ ունենք Ռուսաստանի Դաշնության հետ։ Սա երկկողմանի ֆորմատով է արվում։ Ցամաքային սահմանների մասով դեռևս քննարկումներ չկան ո՛չ Վրաստանի, ո՛չ էլ Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Դեռևս նույն ռեժիմն ու նույն սահմափակումները պահպանվում են», - ասաց նա։