12/08/2020 14:30
Անձնական ավտոմեքենաներում դիմակ կրելու պարտադիր պահանջը կչեղարկվի (Տեսանյութ)
Առաջիկայում որոշ վայրերում կվերանայվեն դիմակի կրման պարտադիր պայմանները, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Հանվելու է անձնական ավտոմեքենաներում դիմակ կրելու պարտադիր պահանջը, փոխարենը պահպանվելու են հանրային տրանսպորտում և տաքսիներում դիմակների կրման պայմանները։
Վերանայվելու է բացօթյա որոշ հանրային տարածքներում, օրինակ՝ բնության գրկում, անտառում, դիմակ կրելու պահանջը: Շուտով այս որոշումը կհրապարակվի», - ասաց նա։