12/08/2020 14:56
Քննարկվում է բուհերում դասերը սեպտեմբերի 1-15-ը սկսելու հարցը․ Պարետ
Բուհերում դասերը վերսկսելու մասով քննարկվում է հիբրիդային մոդել, ԱԺ հատուկ նիստի ժամանակ ասաց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Քննարկվում են և՛ առկա, և՛ հեռավար ուսուցման եղանակներ։ Նախնական քննարկումները դասերը սեպտեմբերի 1-ից սեպտեմբերի15-ը սկսելու մասին են», - ասաց Ավինյանը։
Նշենք, որ հանրակրթական դպրոցներում դասերը վերսկսելու մասին որոշումն արդեն կայացվել է։ Դրանք կմեկնարկեն սեպտեմբերի 15-ից: