12/08/2020 18:28
Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը մնաց ուժի մեջ ևս մեկ ամսով. խորհրդարանը մերժեց ԼՀԿ նախագիծը
Խորհրդարանն 22 կողմ, 68 դեմ ձայներով չընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ արտակարգ դրությունը վերացնելու մասին որոշման նախգիծը:
Մինչ քվերակությունը «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու առաջարկին:
Իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ավելի վաղ հայտարարել էր, որ կողմ են քվեարկելու արտակարգ դրությունը չերկարացնելու նախագծին:
Այսպիսով խորհրդարանը չչեղարկեց այսօր ավելի վաղ կառավարության կողմից ընդունված որոշումը՝ ՀՀ-ում արտակարգ դրությունը 5-րդ անգամ երկարաձգելու վերաբերյալ:
Ըստ այդ որոշման՝ արտակարգ դրությունը Հայաստանում կավարտվի սեպտեմբերի 11-ին՝ ժամը 17:00-ին: