12/08/2020 11:37
Շանս ունենք աշնանը լինել կորոնավիրուսի հաղթահարման վիճակում․ Վարչապետ
Դիմակների պատշաճ կրման դեպքում կարող ենք արձանագրել, որ կորոնավիուսի հետ կապված խնդիրը լուծել ենք, կառավարության արտահերթ նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք այսօր շանս ունենք աշնանն ընդհանրապես լինել բոլորովին ուրիշ վիճակում՝ հաղթահարման վիճակում՝ անկախ նրանից, թե աշխարհում ինչ կկատարավի։ Այն դեպքում, եթե սովորենք ապրել կորոնավիրուսի հետ։ Դա նշանակում է մեկ բան՝ դիմակի կրման բացառիկ կարգապահություն։ Եթե մենք դիմակի կրման պատճաշ մակարդակ ապահովենք, կարող ենք արձանագրել, որ գործնականում կորոնավիրուսի հետ կապված խնդիրը լուծել ենք։ Եթե ոչ, էլի վերադառնալու ենք հուլիսի վիճակին», - ասաց նա։
Միևնույն ժամանակ, Փաշինյանն ընդգծեց, որ հուլիսին եղած իրավիճակին վերադառնալու դեպքում՝ առողջապահական համակարգը պատրաստ է։
«Հույս ունենք՝ մահերը զրոյանալու դեպքում կասենք՝ «կրի՛ր դիմակ և մի՛ տուգանվիր»։ Դրանով հարցը փակենք, մինչև պատվաստանյութի հետ կապված խնդիրները լուծենք», - ասաց նա։