13/08/2020 13:21
Ալիևը և Պուտինը քննարկել են իրավիճակի սրումը հայ-ադրբեջանական սահմանին
Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
«Քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական թեմաները: Հաստատվել է բոլոր ոլորտներում ռուս-ադրբեջանական գործընկերությունն առավել ամրապնդելու փոխադարձ տրամադրվածությունը:
Իլհամ Ալիևը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին՝ կորոնավիրուսային վարակի դեմ ռուսական պատվաստանյութի գրանցման կապակցությամբ:
Այս տարվա հուլիսին հայ-ադրբեջանական պետական սահմանին իրավիճակի սրման համատեքստում անցկացվել է մտքերի փոխանակում տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:
Ռուսական կողմը կարևորել է ցանկացած գործողությունների բացառումը, որոնք կնպաստեն լարվածության աճին», - ասվում է Կրեմլի կայքում: