13/08/2020 17:17
Ալյասկայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Սեյսմոլոգները 5,6 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել են Ալեուտյան կղզիների մոտակայքում, որոնք ամերիկյան Ալյասկա նահանգի մաս են կազմում:
Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 06:39-ին (Երևանի ժամանակով 10:39-ին):
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆոլս Պաս քաղաքից 147 կմ հարավ: Օջախը 12,7 կմ խորության վրա էր: