13/08/2020 18:28
Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 124 մարդ է մահացել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 124 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 15 384 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 5057 նոր դեպք:
Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 907 758 դեպք: Մեկ օրում ապաքինվել է 6098 մարդ, ընդհանուր առմամբ՝ 716 396 պացիենտ: