13/08/2020 13:06
Լիբանանի դատախազությունը Բեյրութի նավահանգստում պայթյունի գործով մի քանի նախարարի կհարցաքննի
Լիբանանի դատախազությունը մտադիր է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի գործով հարցաքննության կանչել ներկայիս և նախկին կառավարության մի քանի նախարարների: Այս մասին չորեքշաբթի հայտնել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի դատական շրջանակներում աղբյուրին:
Ըստ նրա՝ առաջինն, ով կհարցաքննվի, կլինի Լիբանանի հանրային աշխատանքների նախարարության նախկին ղեկավար Գազի ալ-Արիդին:
Նախատեսվում է նաև վկայություն տալու համար կանչվել պետական աշխատանքների, ֆինանսների և արդարադատության մի քանի այլ նախկին նախարարների:
Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 171 մարդ, վիրավորվել՝ մոտ 6 հազարը, տասնյակ մարդիկ անհետ կորած են: