13/08/2020 10:52
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 229 նոր դեպք, մահացել է 7 մարդ
Հայաստանում օգոստոսի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 41 023 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 229-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 33 897 (+405) մարդ, այս պահին բուժվում է 6079 (-183):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1047 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 809 (+3), այլ պատճառներով՝ 238 (+4):
Մեկ օրում մահացել է 7 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 77 (կին), 68 (կին) և 88 (տղամարդ) տարեկան:
Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։