13/08/2020 18:56
Կանաչ գոտիների անակնկալ կրկնայցերի արդյունքները դրական են
Օգոստոսի 13-ին նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման նպատակով իրականացված ուժեղացված կրկնայցերի ընթացքում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում են եղել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կանաչապատ տարածքները։
Նախկինում դիտարկված զբոսայգիներում այսօր խախտումներ չեն արձանագրվել, պահպանվել է թերությունների ցուցանիշի նվազման դրական դինամիկան։
Պարետատան կողմից սահմանված անվտանգության կանոնների կատարման նպատակով Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվող լայնածավալ իրազեկման աշխատանքները շարունակվել են, տրամադրվել են դիմակներ։
ԲԸՏՄ անակնալ ստուգայցերը և մշտադիտարկումները կրում են շարունակական բնույթ՝ ընդգրկելով հանրապետության մարզերը և Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանները։