13/08/2020 11:56
Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ ծրագիրը․ շահառուները զբոսաշրջային ոլորտների տնտեսվարողներն են
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ ծրագիրը։
Վերջինս նպատակ ունի օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում Հայաստանի Հանրապետության տնտեսվարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով ստեղծված իրավիճակում գործունեության շարունակականությանը և աշխատատեղերի պահպանմանը:
Միջոցառման շահառու հանդիսանում են ՀՀ տարածքում պետական գրանցում ստացած՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող այն իրավաբանական անձինք կամ հաշվառված անհատ ձեռնարկատերերը, որոնք ստեղծվել են մինչև 2020 թվականի մարտի 31-ը և ամսվա ընթացքում ունեցել է առնվազն 3 աշխատող։
Միջոցառման շրջանակում շահառու հանդիսանալու ժամանակահատվածը ներառում է 2020 թվականի հուլիսից մինչև 2021 թվականի մարտ ամիսը ներառյալ։
Դրամաշնորհները տրվում են յուրաքանչյուր ամսվա համար։